
Մոլդովական փողոցում գտնվող շենքի սենյակներից մեկում հայտնաբերվել է ԻԻՀ քաղաքացի, 30-ամյա Մոստաֆա Ռեզայի Խազադեհի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիակը հայտնաբերվել է անհայտ քաղաքացու ահազանգի շնորհիվ. նախօրեին՝ ժամը 23:50-ին, քաղաքացին ահազանգել էր առ այն, որ Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի 206-րդ սենյակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: