Քրդուհիները տղամարդկանց հավասար պայքարում են «Իսլամական պետության» դեմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում ինքնապաշտպանության քրդական ուժերը շարունակում են գրոհել «Իսլամական պետության» զինյալների դիրքերը: Սինջարի շրջանում, որտեղ բնակվում են Իրաքի եզդիները, աշխարհազորականներն ազատագրել են բնակավայրը, որը գրավված է եղել ծայրահեղականների կողմից: Ընդ որում, քուրդ մարտիկների շուրջ 30%-ը կանայք են. գրում է RT-ն:

Լռություն է տիրում Սինջարի որոշ բնակավայրերում այն բանից հետո, ինչ այդտեղից հեռացան «Իսլամական պետության» ահաբեկիչները: Այնտեղ ոչ ոք չկա՝ բացի քրդական ռազմական ձևավորումների մարտիկներից ու եզդի աշխարհազորականներից, ովքեր անկոտրում կերպով պաշտպանում են իրենց շրջանը:

Սինջար շրջանի կենտրոնը դեռևս մնում է ԻՊ վերահսկողության տակ, սակայն քրդերի ու զինյալների միջև մարտերը չեն դադարում:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը հրապարակել է կրոնական հրաման՝ «ֆետվ», որն ասում է. «Եթե տղամարդը սպանվի կնոջ կողմից, դժոխք կընկնի»: Ինչպես երևում է, Սինջարի աշխարհազորի շարքում մարտնչող կանայք լսել են այս «ֆետվի» մասին: Նրանք Սինջարի հյուսիսային շրջանում գրանցված թեժ մարտերի ընթացքում հարյուրավոր ծայրահեղականների են սպանել:

Քուրդ մարտիկների 30%-ը 18-35 տարեկան կանայք են, ովքեր պայքարում են «Իսլամական պետության»՝ եզդիական գյուղերը գրավելու փորձերի դեմ:




Լրահոս