
Armlur.am-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ծեծի ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով համացանցում հանդես է գալիս Նավակ Ճոճող անվամբ, այս պահին ոստիկանությունում է: Հավանաբար, նա հրավիրվել է իր հետ կատարվածի մանրամասները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ դիմակավորված անձանց կողմից ծեծի էր ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյան, ով ավելի շատ հայտնի է Նավակ Ճոճող անվամբ: Նրան ծեծի էին ենթարկել մահակներով, ինչից հետո Վ. Գաբրիելյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Այնտեղ ոչ ամբողջական օգնություն ստանալուց հետո ակտիվիստը լքել է հիվանդանոցը: