Ոստիկանությունը «սրբում» է Լևոն Երանոսյանի հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտարարություններին:

«Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:

Հարկ ենք համարում նշել, որ Լեւոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով», – նշված է հայտարարությունում:




Լրահոս