
Նույնիսկ որևէ բառ չեմ գտնում այս ամենը մեկնաբանելու համար: Այդ ստահակ Պերմյակովի լավագույն պատիժը կարող է լինել նրան Գյումրիի փողոցներում ազատ արձակելը: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգիչ Արթուր Իսպիրյանը:
«Եթե անգամ այդ հանցագործությունը պատվիրված է եղել, միևնույն է, իրականացնողը պետք է հոգեպես անհավասարակշիռ լիներ, որ այդ ահավոր հանցագործությունը կարողացավ իրականացնել:
Իսկ փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը պարզապես ամեն ինչ խառնեց ավելի: Այդ երեխան մեր ողջ ազգի միակ հույսն էր»,- նշեց երգիչը: