Հուլիսի 3-ին եւ 6-ին առաջին անգամ Հայաստանում կկայանա Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային տարբերակը: Օպերային ստեղծագործությունների համերգային կատարումները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի կարեւոր ավանդույթներից են: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) եւ «Սպեղանի» մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար` Սարինե Ավթանդիլյան): Օպերային կատարմանը որպես մենակատարներ հանդես կգան՝ Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո)` արքայադուստր Տուրանդոտի դերում, Էնրիկո Լին (տենոր, Հարավային Կորեա)` Կալաֆի դերում, Իրինա Զաքյանը (սոպրանո)` Լիուի դերում, Սարգիս Թորոսյանը (տենոր)` Ալտոումի դերում, Ռիչարդ Մադլենյանը (բաս)` Թիմուրի դերում, Գուրգեն Բավեյանը (բարիտոն)` Պինգի դերում, Սարգիս Աղամալյանը (տենոր)` Պանգի դերում, Պերճ Քարազյանը (տենոր)` Պոնգի դերում, Հովսեփ Նշանյանը (բարիտոն)` Մանդարինի դերում:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ