ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Հայաստանում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» անունով հասարակական կազմակերպություն է գործում, որը, իմ կարծիքով, կասկածելի գործունեություն է ծավալում: Այդ կազմակերպությունը գրանցվա՞ծ կազմակերպություն է, թե՞ ոչ: Խնդրում եմ նաեւ ասել՝ հասարակական կազմակերպություններն ընդհանրապես ինչ գործառույթներ ունեն:

Լեւոն Ղազարյան, 60 տարեկան, բժիշկ


ՊԱՏԱՍԽԱՆ.  (Սկիզբը՝ նախորդ համարում) Ինչ վերաբերում է այն հարցին, թե հասարակական կազմակերպություններն ընդհանրապես ինչ գործառույթներ ունեն, ապա յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ինքն է որոշում  գործունեության առարկան, նպատակներն ու ձեւերը: Հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է օրենքով:  Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքը, ինչպես հայտնի է, բազմիցս մշակվել եւ բարեփոխումների է ենթարկվել: Պարզ է, որ օրենքի վերամշակման շարժառիթը հասարակական կազմակերպությունների անբավարար գործունեությունը ու  դրա կանոնակարգման շահախնդրությունն է եղել: Ամեն դեպքում, դա էլ չի օգնել գործին, եւ ՀԿ-ների հանդեպ արդեն հայտնի վերաբերմունքը հասարակության շրջանում պահպանվում է:




Լրահոս