Կխստացվի հսկողությունը ապօրինի շինությունները կանխելու ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության ոլորտում հունվարի 1-ից մինչ 18-ը ներառյալ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ քանդման աշխատանքներ են իրականացվել մեկ հասցեում: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել իրականացվող հսկողությունը և ակտիվացնել աշխատանքները:

«Երևան քաղաքում ապօրինություններն առհասարակ բացառելու համար 2015 թվականին մենք պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանենք: Հատուկ հսկողություն սահմանեք մեր կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի շինարարության ընթացքում որևէ խախտում չկատարվի: Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված կանոնների պահպանումը: Մայրաքաղաքում գործունեություն ծավալող միջազգային շինարարակական կազմակերպությունները, գործելով միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրենց կազմակերպված, կոկիկ աշխատանքով օրինակ կարող են ծառայել:

Մենք պետք է հասնենք նրան, որ նման մոտեցումը կիրառելի դառնա շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար և ձևավորվի յուօրինակ մշակույթ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս