
Անհասկանալի իրադարձություններ են հասունանում Գյումրի քաղաքի կենտրոնում:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մեծ թվով ոստիկանական զորքեր են մտել քաղաք: Նրանք իրենց հետ ահռելի քանակությամբ զենք-զինամթերք են բերել: Զուգահեռաբար Շիրակի մարզային ոստիկանությունում շարունակվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդակցությունը:
Մեր թղթակիցը հայտում է, որ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը դարձյալ շիկացրել է կրքերը հանրապետության երկրորդ քաղաքում, թեև մարդիկ առայժմ լարված ու սպասողական վիճակում են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: