Ի՞նչը կփոխվի հայ-ռուսական հարաբերություններում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած սպանդն ալեկոծել է համայն հայությանը: Նույնիսկ այսօր կեսօրին` դեպքից օրեր անց, երևանցիները խորը վրդովմունքով ու զայրույթով են խոսում տեղի ունեցածի մասին:

Armlur.am-ի հետ զրույցում մեր հայրենակիցները հայտարարում էին, որ խորը սթրես են ապրել, և ժամանակ է պետք այս ամենից ուշքի գալու համար: Մշտապես ռուսամետ մեր հասարակությունը նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը չէր առանձնացնում` նշելով, որ մեծ հաշվով միևնույնն է ` ինչ զարգացում կունենա երկու երկրների հետագա շփումը: Շատերն էլ այն կարծիքին էին, որ ճիվաղն ազգություն չի ճանաչում, և մեծ հաշվով՝ տեղի ունեցածը պետք է վերագրել կոնկրետ անհատի, ոչ թե պետության:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս