Գյումրիի սպանդի զոհերի թիվը հասավ 7-ի. ռուսական կայքերը՝ Սերյոժայի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերյոժա Ավետիսյանի մահվանն են անդրադարձել նաև մեծ թվով ռուսական լրատվամիջոցներ:

Հիշեցնենք, որ փոքրիկը միակն էր, ով ողջ էր մնացել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից: Ցավոք, այսօր ժամեր առաջ երեխան մահացավ:

«Բժիշկներին չհաջողվեց փրկել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը, ով վիրավորվել էր Գյումրիի ողբերգության ժամանակ: Երեխայի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Սերյոժան միակն էր, ով ողջ էր մնացել Ավետիսյանների ընտանիքից, որոնց սպանել էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը», – գրել է Rbc.ru-ն և ներկայացրել ամբողջ պատմությունը:

Interfax.ru-ն գրում է. «Զանգվածային սպանության զոհերի թիվը, որում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, հասավ յոթի. նրանք բոլորը մեկ ընտանիքի անդամ են»:

Ntv.ru-ն գրում է. «Տխուր լուր ստացվեց Հայաստանից. Այնտեղ մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով ողջ էր մնացել Գյումրիի սպանդից հետո»:

Հիշեցնենք, որ երեխայի մահվան լուրը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական կայքերում:




Լրահոս