
ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է ցավակցություներ ստանալ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում խորը ցավակցությունն են հայտնել անձամբ իրենց և աշխատակազմերի անունից: Նրանք նշել են, որ երեխայի մահվան լուրը խորը վիշտ է պատճառել:
Իրենց ցավակցությունն են հայտնել յոթ օր շարունակ փոքրիկի կյանքի համար պայքարող ռուս և այլազգի բժիշկները: Նրանք նշել են, որ յուրաքանչյուրի համար ցավն անձնական է: