Երեվանում տղամարդը փորձել է սպանել կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 57-ամյա Լևոն Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ին, Լևոն Գ.-ն դպրոցի բակում ձեռքերով խեղդելու միջոցով փորձել է սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս