Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լուսմները չեն կայանա:
«ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները:
Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա»,-համացանցի էջում գրել է ԱԺ-ի անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը: