
Վրաստանի տարածքի զգալի մասում տիրում է մռայլ եղանակ: Աջարիայում առավոտից սկսած՝ հորդառատ անձրևներ են տեղում: Բաթում հանգստավայրի մի շարք փողոցների ջրահեռացման համակարգեր չեն կարողացել կարգավորել իրավիճակը. փողոցներում առաջացել են ջրի կուտակումներ: Ջուրը լցվել է նկուղներն ու շինությունների առաջին հարկերը: Սակայն Բաթումի խմելու ջրի մատակարարման ու էլեկտրաէներգիայի համակարգերը չեն տուժել ջրհեղեղից: Հարևան Մախինջուրի ավանում ջրով է լցվել երկաթուղային կայանի հարակից տարածքը, ինչի հետևանքով գրանցվել են ավտոմոբիլային խցանումներ: