
Երեւանում, հուլիսի 10-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Ավանեսովի 2/1 շենքի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել 76-ամյա Ժիտինա Ե.-ի դին: