Ազատության հրապարակում մոմավառություն է անցկացվում՝ ի հիշատակ Սերյոժա Ավետիսյանի: Նա Գյումրիի սպանդի զոհ դարձած Ավետիսյանների 7-րդ անդամն էր: Յոթ օր շարունակ բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար: Ցավոք, այսօր փոքրիկը մահացավ:
Փոքրիկի մահվան լուրից շոկի մեջ է հայտնվել նաև Գյումրին: