Պալաչի վարորդները գործադուլ են անում.ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս պահին Հանրապետական Արթուր Հարությունյանին՝ “Պալաչին” պատկանող “Քինգ դե լյուքս” ընկերության 30-35 վարորդները գործադուլ են անում, նույն ընկերության վարորդներ գործադուլ են կազմակերպել նաև Չարենցավան քաղաքում: “Քինգ դե Լյուքս” ընկերությունը սպասարկում է Աբովյան-Երևան 259 համարի երթուղային գիծը և Աբովյանի ներքաղաքային տրանսպորտը:
Վարորդները նշում են, որ ԲՀԿ-ի և “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի կողմից սպասարկվող անվճար ավտոբուսները խանգարում են իրենց աշխատանքին: Վարորդներից մեկը մանրամասնեց, որ իրենց 1 ավտոբուսի հետ միաժամանակ 2 բարեգործական ավտոբուս է երթևեկում, ինչի արդյունքում “Քինգ դե Լյուքս” ընկերությանը պատկանող ավտոբուսները հնարավորություն չեն ունենում ապահովել քաղաքացիների տեղափոխությունը:
“Թող ոչ թե բարեգործական ավտոբուսները հանեն, այլ չխանգարեն իրար: Հակառակ դեպքում մենք գիծը կփակենք մեր ավտոբուսներով”,- ասաց մեկ այլ վարորդ: Վարորդներից մեկն էլ նշեց, որ իրենց գծի տերը ստիպում է աշխատել այդ պայմաններում: Նրանց ներկայացմամբ, նախկինում իրենք օրական 5-15 հազար դրամ էին աշխատում եւ չէին բողոքում: 275 համարի երթուղու վարորդները շեշտեցին, որ այս ամենը կազմակերպված է գծի տիրոջ` Արթուր Հարությունյանի դեմ, քանի որ այդ բարեգործական ավտոբուսներն աշխատում են միայն 259 եւ 275 համարի երթուղիներում, իսկ մնացած երթուղիներում բարեգործական ավտոբուսներ չկան: Վարորդները դիմել են տարբեր պետական ատյաններ, Տրանսպորտի եւ կապի նախարարուն, նամակներ են գրել պաշտոնատար անձանց, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:




Լրահոս