
Կանացի ներքնազգեստ արտադրող Ultimo ընկերությունը ստեղծել է կուրծքը փոքրացնող քսուկ: Քսուկի արտադրության համար պահանջվել է երեք տարի եւ միլիոնավոր դոլարներ: Այն կվաճառվի 70 դոլարից մի փոքր ավելի:
Փորձարկմանը մասնակցած բոլոր կանայք մեծ ուրախությամբ հայտնել են, որ իրենց կուրծքը փոքրացել է մեկ համարով: Նրա մեջ մտնող բաղադրամասերը խթանում են ճարպային շերտի քայքայմանը, հյուսվածքների ձեւի վերականգնմանը եւ արյան շրջանառության լավացմանը: