
Այսօր նշվում է բնակչության միջազգային օրը։ Այն հռչակվել է 1989-ի ՄԱԿ-ի կողմից: Այս օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987-ի հուլիսի 11-ին լույս աշխարհ եկած 5-միլիարդերորդ քաղաքացու հետ: ՄԱԿ-ը հուլիսի 11-ը կոչեց Հինգ միլիարդի օր: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ 2050-ին մեր մոլորակի վրա ապրողների թիվը կանցնի 10 միլիարդից: