
Էրզրում քաղաքում տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար: Արդահանից Անկարա մեկնող ուղեւորատար ավտոբուսն Էրզրումի նահանգի Թորթումի շրջանում կամրջից ընկել է ձորը, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, ինչպես նաեւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 44 մարդ: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: