Միայն թե ոճրագործ Պերմյակովը չմահանա. նրանից շատ բան ունենք ճշտելու. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեկ շաբաթ իր կյանքի համար փակ աչքերով կռիվ տված փոքրիկ Սերյոժայի մահը ավելին էր քան ցավը, որ այսօր զգում է յուրաքանչյուր բանական մարդ: Էմոցիաներն այնքան են խեղդում մեզ, որ կարծիքներ են հնչում, թե այդ ոճրագործին պետք է պարզապես բաց թողնել Գյումրիում կամ գնդակահարել……

Կարծում եմ, որ այսօր միակ սփոփանքը մեզ համար Ավետիսյանների ընտանիքի հիշատակի առջև այն կլինի, որ իմանանք այդ մութ պատմության ողջ մանրամասները:

Վալերի Պերմյակովը մեզ ողջ է պետք. նա շատ բան կունենա պատմելու, նրան շատ հարցեր կան տալու: Այնպես որ, եթե Պերմյակովին Գյումրու 102-րդ ռազմաբազայում որեւէ բան պատահի. օրինակ` սավանի միջոցով հանկարծ ինքնասպան լինի կամ էլեկտրահարվի, չենք հավատալու այդ վարկածին…

Ճշմարտությունն ամենաթանկն է»:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ: Ոճիրը նա կատարել էր հունվարի 12-ին. այդ օրը ռուս զինծառայողի զոհը դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, իսկ այսօր հիվանդանոցում մահացավ փոքրիկ Սերյոժան:




Լրահոս