Խորը կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար: Վեց ամսական փոքրիկի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որ Ավետիսյանների ընտանիքը շարունակելու է ապրել: Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը», – ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17:02-ին մահացավ Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: