
Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ չեղյալ է հայտարարվել Անդրեյ Մալախովի ծրագրի նկարահանումը: Այդ մասին համացանցի իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը, ում ամուսինը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, պետք է ներկա լիներ հաղորդման նկարահանումներին:
Հիշեցնենք, որ երեկ Անդրեյ Մալախովը Հայաստանում է եղել, այցելել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն և Գյումրի: Նշենք նաև, որ այսօր՝ 17:02-ին մահացավ Գյումրիի սպանդը վերապրած փոքրիկը, ում կյանքի համար բժիշկները պայքարեցին յոթ օր: