
Կասկադի տարածքում կհավաքվեն ավելի քան 40 երկվորյակներ, որոնք բնակվում են Հայաստանում: Նրանք պետք է ֆոտոնկարահանվեն ֆոտո-գրքի, ինչպես նաև “THE TWINS.Երկվորյակներ” վավերագրական ֆիլմի համար: Այս նախագծի հեղինակն է Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան, ով աշխատել է տարբեր տարիքի և մասնագիտությունների երկվորյակների հետ, այցելել է Ռուսաստանի 40-ից ավելի քաղաքներ, նախկին սովետի պետություններ և եվրոպական երկրներ: