Մինչև վերջին րոպեն հույս ունեինք և աղոթում էինք. ՌԴ դեսպանատան հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որով իր ցավակցությունն  է հայտնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս սպասում եւ հավատում էինք:

Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավտ: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը դա ողբ է եւ աղոթք:

Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող են նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

 




Լրահոս