«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, Տավուշի մարզի տարբեր հատվածներում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Անցած գիշեր մոտ 200 անգամ կրակել են։ Անցած օրերի ընթացքում կիրառել են նաեւ ականանետեր՝ 60 եւ 82 միլիմետրանոց, ինչը, ըստ էության, լարվածության աճի մի նոր մակարդակ է, այսինքն՝ հրետանիի զենքեր են կիրառվում, եւ այս ամեն ինչը անպատասխան չի կարող մնալ. հայկական կողմը երբեք անպատասխան չի թողնի հակառակորդի այս ոտնձգությունները»,- ասել է Հովհաննիսյանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: