Համանախագահները հատել են շփման գիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն և Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկը հերթական դիտարկման ընթացքում հատել են սահմանը և անցել Արցախ: Այս մասին հայտնում է ,ԱՊԱե գործակալությունը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 11-ին դիտարկում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում` Աղդամի շրջանում:  Դիտարկումը հայկական կողմից կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը և Ժիրի Աբերլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը:




Լրահոս