
“Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին” ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 232, փոխնախագահներին` 62 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին: ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 344 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 1053 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովին հասցեագրվել է 29 նամակ. պատասխանվել է բոլորին: Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: