Մահացավ Ավետիսյանների ընտանիքի վերջին ծիլը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Հայաստանը եւս մեկ անգամ ցնցվեց. Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ծիլը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, մահացավ: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ երեկոյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, եւ յոթ օր շարունակ նրա կյանքի համար պայքարող բժիշկներն այեւս չեն կարողացել փրկել փոքրիկի կյանքը, ու ժամը 17.02-ին արձանագրվել է փոքրիկի մահը:

«Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն, անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան»,- նշված է հաղորդագրությունում:

Այսպիսով՝ հունվարի լույս 12-ի գիշերը ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ոճրագործության զոհերի թիվը հասավ յոթի: Երեկ երեկոյան՝ փոքրիկի մահվան լուրի տարածվելուց հետո, Գյումրիում մարդիկ հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, Երեւանում՝ Ազատության հրապարակում, Վանաձորում՝ Հայքի հրապարակում՝ փոքրիկի հիշատակին մոմ վառելու: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցական խոսքեր հրապարակեցին»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

 




Լրահոս