
Երեքմետրանոց ալիգատորը հարձակվել է գետում լողացող դեռահասի վրա եւ կուլ տվել թեւի մի մասը: Տղայի ընկերների խոսքերով` երբ կենդանին հարձակվել է նրա վրա, նա մեկնել է ձեռքը պաշտպանվելու համար: Ալիգատորը բռնել է ձեռքը եւ սկսել է զոհին քաշել դեպի գետի հատակ: Նրանք կարողացել են ալիգատորին բռնել եւ սպանել, իսկ ձեռքը հանել են նրա միջից եւ տարել հիվանդանոց, որպեսզի պարզեն, թե բժիշկները կարող են այն հետ կարել: Ֆորտ-Մայերս քաղաքի բժիշկները չեն կարողացել կարել երեխայի ձեռքը, սակայն տղայի ընկերների խոսքերով՝ նա ուրախ է, որ ողջ է մնացել: