
Երեւանում, հուլիսի 10-ին, ժամը 12.30-ին, ,Մերսեդես-Բենցե մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆիի փողոցի թիվ 86/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակչուհի, 73-ամյա Ջուլիետա Հ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: