Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթեր են տեղի ունեցել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Մասնավորապես, Ստամբուլի Թաքսիմի հրապարակից երթ է մեկնարկել, որն ավարտվել է «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց:

Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ստամբուլահայ լրագրողի հիշատակը, ինչից հետո խմբագրատան դիմաց կարգախոսներ են վանկարկել:

Գրող ու բանաստեղծ Մուրաթան Մունգամն ուղերձով դիմել է հավաքվածներին: Վերջինս նշել է, որ շուրջ 12 տարի մարդիկ սպասում են արդարադատություն մի երկրում, որը ղեկավարվում է կուսակցության կողմից, և որի անվան մեջ «արդարություն» բառը կա:

Չնայած Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթը խաղաղ բնույթ է կրել, սակայն Անկարայում ոստիկանությունը գրոհել է Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցներին՝ ձերբակալելով 20 մարդու. գրում է BirGün օրաթերթը:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի այլ քաղաքներում՝ Ադանա, Իզմիր,  Մալաթիա, Այնթապ և այլն:

n_77127_1

202591

202621

202624_newsdetail

202631

n_77127_1

 




Լրահոս