Արտակարգ իրավիճակների փոխնախարարի վարորդը մի շարք օրինախախտումներ է կատարել.ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 11-ին, ֆոտոլրագոր Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանին սպասարկող “Տոյոտա Կորոլա” մակնիշի 003 VV 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մի քանի օրինախախտումներ է կատարում:
Մասնավորապես, Քանաքեռի Սարկավագի փողոցում՝ Ինտերպոլի դիմաց, ավտոմեքենան կայանել է հանդիպակաց չթույլատրելի հատվածում, ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխում էր:
Բացի այդ, ավտոմեքենան շրջադարձը կատարեց չթույլատրելի հատվածում, ձախ և աջ թեքվելու պահին չմիացրեց ավտոմեքենայի թարթիչը:
Բարեբախտաբար իր այս խախտումների հետևանքով արտակարգ պատահար տեղի չունեցավ:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս