
Բլագովեշչենսկում ոստիկանները ձերբակալել են դայակին, ով 1,5 տարեկան երեխային հանձնել է անծանոթներին` ձանձրանալով նրան խնամելուց: Կնոջը` ոչ սթափ վիճակում ու երեխային գրկած նկատել են փողոցում: Օպերատիվ խմբի ժամանման պահին կինն արդեն երեխային հանձնել էր անցորդներին, նստել տաքսի ու հեռացել անհայտ ուղղությամբ: Արդեն հաջորդ օրը դայակը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Նա պատմել է, որ երեխայի հետ ոչ մի կապ չունի ու փոքրիկի մայրն իր տվյալները գտել է համացանցում: Պարզվել է, որ երեխայի մայրը դայակին վարձել էր երկու օրով գործուղման մեկնելու համար: