
Հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ., 2012-1 զորակոչ, Վարդենիսի զ/կ):Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ շարքային Հ. Սարգսյանը 06.07.2012թ. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր շնչառական հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Հակոբ Արթուրի Սարգսյանի ծնողներին և հարազատներին: