Լյովն արժանի էր տարվա մարզիչ ճանաչվել. Կառլո Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այն կարծիքն է հայտնել, որ  Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն արժանի էր տարվա լավագույն մարզիչ ճանաչվել:

«2014-ին Լյովը մեծ հաջողության հասավ՝ նվաճելով Մունդիալի չեմպիոնի տիտղոսը: Կարծում եմ, որ այդպիսի խաղից և աշխարհի չեմպիոն դառնալուց հետո արդարացի է, որ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել հենց Լյովը: Բայց ես երջանիկ եմ, քանի որ երեք հավակնորդների թվում էի, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն էլ  նվաճեց «Ոսկե գնդակ»-ը», – նշել է Անչելոտին:




Լրահոս