Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, նախնական տվյալներով, «Իսլամական պետության» զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել երկու ճապոնացի պատանդներին, եթե 72 ժամվա ընթացքում չվճարվի մոտ 200 միլիոն դոլար փրկագինը. փոխանցում է Associated press-ը:
ԻՊ լայնածավալ էքսպանսիան, որն Իրաքում ու Սիրիայում զգալի տարածքներ է գրավել, դարձել է 2014 թ. գլխավոր համաշխարհային խնդիրը: ԿՀՎ հաշվարկների համաձայն՝ շուրջ 30 հազար զինյալ ունեցող խմբավորումն իր կողմից գրավված տարածքներում խալիֆայություն է հռչակել:
Հավելենք, որ ԻՊ դեմ պայքարելու համար միասնական ռազմաճակատ չկա, ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի ու Իրաքի կառավարական զորքերն ու ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան, ինչպես նաև՝ Իրաքից ու Սիրիայից բերված քրդերը: