Կոպենհագենի կենդանաբանական այգում վագրերը հոշոտել են 21-ամյա երիտասարդի: Դանիայի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ կենդանաբանական այգում` վագրի վանդակում, երիտասարդ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ հոշոտված տղամարդը 21-ամյա օտարերկրացի է: Վանդակում երեք վագր է եղել: Ոստիկանությունը չի բացառում նաեւ ինքնասպանության վարկածը:
























