Գիտեք՝ ինչ որ ասեմ, իմ ասածի տերն եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հյուսիսային ավտոկայան»-ի հարակից տարածքում հանդիպեց մի խումբ առևտրականների հետ, ովքեր նախկինում աշխատել են «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառում: ԲՀԿ առաջնորդը նրանց առաջարկեց առևտրային տարածքներ տրամադրել այդ հատվածում և հայտարարեց, որ սկզբնական հատվածում ոչ մի գումար նրանցից չի պահանջելու:

ԲՀԿ առաջնորդին հանդիպման վայրում դիմավորեցին բուռն ծափողջյուններով, իսկ հավաքված առևտրականներն էլ Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ մեծ հույսեր են կապում Գ. Ծառուկյանի հետ, և հայտարարեցին, որ ցանկանում են փոխել իրենց առևտրի վայրը, քանի որ «Հրազդան» տոնավաճառում բարձրացել են վարձավճարները:

«Գիտեք՝ իմ խոսքը գործ է. ինչ որ ասեմ, ես իմ ասածի տեր եմ: Իմանալով այսօր ժողովրդի վիճակը՝ ես որոշեցի օգնել ձեզ: Պատրաստ եմ տարածք տրամադրելու առանց որևիցե գումարի: Երբ որ դուք աշխատեք, ձեր գործը լավանա, դեմ չեմ, որ գումար վճարեք: Դուք աշխատեք և ձեր ընտանիքը պահեք, մինչև ամեն ինչ լավանա, սենց չի մնա: Ուրիշ ոչ մի նպատակ չկա», – ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այլևս չեն կարողանում աշխատել, քանի որ տոնավաճառի սեփականատար Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, բարձրացրել է տաղավարների վարձավճարները, որն էլ ստիպել է առևտրականներին ընդունել Գագիկ Ծառուկյանի օգնությունը:




Լրահոս