
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Օլիմպիական կրակը դիմավորել է Վինձորի դղյակում: Կրակը ներս է տարել նեթբոլի 74-ամյա լեգենդ Ջինա Մակգրեգորը, ով հորդառատ անձրևի տակ է ընկել եւ թրջվել: Օլիմպիական կրակը տանելու պատվին են արժանացել նաեւ թեթեւատլետ 83-ամյա Ռոջեր Բաննիսթերը, ով կրակը տարել է Օքսդորդի մարզահամալիրով եւ նշանավոր թիավարող Սթիվ Ռեդը, ով Օլիմպիադայի խորհրդանիշը կանցկացնի Թեմզա գետի վրայով: Կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին: