Գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր՝ Թամարա՛, ի՞նչ ես զգում. փաստաբանը` կարգապահական վարույթ հարուցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբ՝ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։
Վերջինս այս պահին Հայաստանում չէ և համացանցի իր էջում, անդրադառնալով տեղի ունեցածին, գրում է.

«Իմ շատ սիրելի ընկերներ, հուզվեցի, երբ կարդացի այն, ինչ գրել եք: Ես ձեզ շատ եմ սիրում: Ուզում եմ բոլորիդ ասել, որ ես ինքս եմ հայտնել, որ իմ գործողություններում հնարավոր է լինի կարգապահական խախտման հատկանիշներ, և վստահում եմ իմ պալատին: Համոզված եմ, որ վերջինս անաչառ քննություն կկատարի և համապատասխան որոշում կկայացնի: Կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն դրսևորել. մեր ուժը մեր միասնության մեժ է, և պետք չէ մոռանալ, որ ամենադժվար պահերին Փաստաբանների պալատը միշտ մեր և մասնավորապես՝ իմ կողքին է եղել»:

Իսկ ավելի վաղ փաստաբանը հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ փաստաբաններ, զգացված և ցնցված եմ օրենքի ձեր իմացությամբ: Ձեզանից շատերը մեծ ջանասիրությամբ այս ողջ ընթացքում փորձում էին մատնանշել իմ «սխալները», ուզում էիք ցույց տալ, որ շատ գիտեիք: Գիտե՞ք` ձեր գիտելիքներով զարմացրիք աշխարհին: Ես հիմա ՌԴ-ում եմ. ռուսական առաջին հեռուստաընկերությունն է հրավիրել: Ես հիմա բոլորին` ի լուր աշխարհի կասեմ, որ հայ փաստաբանները գիտեն` վարույթն ով է իրականացնում այս հայտնի գործով` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ))):

Հարգելի գյումրեցիներ, էլ ինչո՞ւ եք ցույցի դուրս գալիս. գործը տվել են հայերին, չէ՞ որ շատ փաստաբաններ կարծում են, որ ինձ հրավիրել է Շիրակի մարզի քննչական վարչությունը:

Հարգելինե՛րս, էլի ինչ ուզում է գրեիք, ինձ համար մեկ էր: Ես իմ անելիքն արել եմ ու չեմ զղջում: Ձեզանից առաջ ես եմ ասել, որ խախտել եմ վարքագծի կանոն (չնայած որոշներդ շատ չուրախանք, դա էլ կարող եմ բացատրել), դուք չէ՞ որ պետք է ինձ հիշեցնեիք այդ մասին: Ինչ արել եմ, էլի եմ ասում` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է քեզ վտանգ է սպառնում», հետո նոր անցներ` պայմանագրից ու վճարումից խոսեր: Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով: Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: 

Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են: Ձեզ` բոլորիդ, հարգող` Թամարա Յայլոյան»:

Նշենք, որ վերոնշյալ` կարգապահական վարույթի մասին հայտարարության մեջ պալատը տեղեկացնում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ նա թույլ է տվել կարգապահական խախտում. այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում’ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:




Լրահոս