
Facebook security էջում կայքի ղեկավարությունը գործարկել է հակավիրուսային ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել` արդյոք իրենց համակարգիչը վարակված է, թե ոչ: Օգտատերերը կարող են այսուհետ անվճար ներբեռնել հակավիրուսային ծրագիր McAfee-ից կամ Microsoft-ից:
Facebook-ը նաև ստեղծել է մի համակարգ, որով իր օգտատերերին նախազգուշացնում է, այն դեպքերում, երբ նրանց համակարգիչները վարակված են լինում: