Իրանը պատրաստ է ներխուժել Իրաք. սահմանին 350 հազար զինծառայող է կենտրոնացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն Ւրաքի հետ սահմանին 350 հազար զինծառայող ու սպա է կենտրոնացրել:

Այս մասին հայտնում է քուվեյթական «AL-Rai»-ի թերթը: Հոդվածում նշվում է, որ իրանցի զինվորականները պատրաստ են ներխուժել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Նշվում է, որ Իրանի կողմից ներխուժումը կիրականացվի միայն Իրաքի կառավարության կողմից համաձայնություն ստանալու դեպքում:

ԻՊ լայնածավալ էքսպանսիան, որն Իրաքում ու Սիրիայում զգալի տարածքներ է գրավել, դարձել է 2014-ի գլխավոր համաշխարհային խնդիրը:

ԿՀՎ հաշվարկների համաձայն՝ շուրջ 30 հազար զինյալ ունեցող խմբավորումն իր կողմից գրավված տարածքներում խալիֆայություն է հռչակել:

Հավելենք, որ ԻՊ դեմ պայքարելու համար միասնական ռազմաճակատ չկա, ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի ու Իրաքի կառավարական զորքերն ու ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան, ինչպես նաև՝ Իրաքից ու Սիրիայից քրդերը:




Լրահոս