Ռուս ժամկետային զինծառայողները մինչև 2016-ը կլքեն Գյումրիի ռազմաբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից ամբողջությամբ կփոխարինվի պայմանագրային զինծառայողներով. հայտնում է «Ինտերֆաքս»-ին Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբից:

«Զորակոչով ծառայող վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան  2016թ. գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ սույն որոշումն ընդունվել էր դեռևս անցած տարի ու կապված չի Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ:




Լրահոս