Սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերն (33-0, 32 КО), ամենայն հավանականությամբ, ռինգ կվերադառնա այս տարվա ամռանից ոչ շուտ: Բերմեյն Ստիվերնի հետ հաղթական մենամարտից հետո վնասվել է մարզիկի աջ ձեռքը, իսկ ռենտգեն հետազոտության արդյունքում նրա մոտ կոտրվածք է հայտնաբերվել:
Նշենք, որ 2009 թվականին բռնցքամարտիկի աջ ձեռքը վիրահատվել էր:
«Մենք դեռ չգիտենք, թե որքան լուրջ է Դեոնտեյի վնասվածքը: Սակայն չենք կարծում, որ մարզիկը երկար ժամանակ ստիպված կլինի բաց թողնել իր մարզումները:
Ամեն դեպքում, հետագա պլաններում փոփոխություններ չենք ներառում, և Ուայլդերի վերադարձը կկայանա 2015-ի ամռանը», – իրավիճակն այսպես է մեկնաբանել Ուայլդերի մենեջեր Ջեյ Դիսը:
Ստորև ներկայացնում ենք կադրեր չեմպիոնական մենամարտից: