ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ու մեծամասնական ցուցակները կազմելիս խորհրդակցություն է անցկացրել իր մերձավոր շրջապատի հետ. դրան մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշը, Վիկտոր Դալլաքյանը, փեսան՝ Միքայել Մինասյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այլք: Եւ ահա որոշվել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կազմավորել հետեւյալ համամասնությամբ. այնտեղ տեղ են գտել ՀՀԿ տեսակետը ներկայացնողները, «օսլայած մազերով», արտերկրում կրթություն ստացած երիտասարդները, այլ քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ խոսողները, «կոճակները», որոնց միակ առաքելությունը լինելու է քվորում եւ դահլիճում ներկայություն ապահովելն ու համապատասխան կոճակը սեղմելը, ինչպես նաեւ՝ ուժայինները, որոնք հարկ եղած դեպքում պետք է հարձակվեն՝ բառի ամենաուղիղ իմաստով:




Լրահոս