
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր ակումբում պահել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային և պատրաստ է նրան առաջարկել ավելի լավ պայմանագիր:
Անգլիական ակումբը պատրաստ է դարպասապահին առաջարկել 5 տարվա պայմանագիր և այդ ամբողջ ժամանակահատվածում նրան վճարել մոտ 52 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նպատակադրվել է իսպանացուն հեռու պահել Մադրիդի «Ռեալ»-ից և այդ նպատակով նրա համար կսահմանեն 50 միլիոն ֆունտ հրաժարագին: