Այս պահին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցիում ընթանում են փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողության նախապատրաստական աշխատանքները:
Մարդիկ դրսում սպասում են:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ժամը 18:00-ին: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները նույնպես կժամանեն ավելի ուշ:
Ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ Գյումրի են գնում նաև Սերժ Սարգսյանը, ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը և մի խումբ բարձրաստիճան այրեր: