«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահորեն հայտարարել է, որ իր ակումբն Իտալիայում նորից հզորներից մեկն է լինելու:
«Մենք ձգտում ենք վերադառնալ մեր իսկական մակարդակին: Մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար, բայց առաջին հերթին պետք է հայտնվել Չեմպիոնների լիգայում: Շատ լավ է, որ կարողացանք առաջ անցնել «Միլան»-ից, բայց Չեմպիոնների լիգայում հայտնվելու հորիզոնականից դեռ հեռու ենք, դեռ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ:
Ալեգրին լավ աշխատանք է կատարում, իսկ նրա ձեռքի տակ հիանալի թիմ է: «Յուվենռուս»-ը չեմպիոնության համար պայքարի ֆավորիտներից է, բայց «Ռոմա»-ն դեռ շանսեր ունի», – ասել է Ռոբերտո Մանչինին:
Ընդգծենք, որ այս պահին «Ինտեր»-ը «Միլան»-ի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 8-րդ և 9-րդ հորիզոնականները: